Մարալիկի ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը․ ԱՆ

Առողջապահության նախարարությունը հետևում է Մարալիկում ծավալվով իրադարձություններին, որտեղ ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Ուզում եմ տեղեկացնել, որ առողջապահության նախարարության աշխատանքային խումբը մեկնել է Մարալիկ` հանդիպելու բուժանձնակազմին»,-նշել է նա:

Նշենք, որ ավելի շուտ որոշում էր կայացվել փակել Մարալիկի ծննդատունը, քանի որ ծնունդները սահմանված չափից քիչ են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել