Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին չեն տեղափոխել հիվանդանոց, նա երեկ իր սեփական մեքենայով գնացել է հիվանդանոց՝ արյան ճնշման բարձրացման պատճառով, հիվանդանոցում գտնվել է մոտավորապես 2 ժամ: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
«Իսկ հիմա ամենակարևորի մասին՝ Արմեն Մուրադյանի առողջական վիճակի հետ կապված որևէ լուրջ խնդիր չկա, ասեմ ավելին, առավոտյան շուտ եղել է իր աշխատավայրում ու արդեն մի քանի խորհրդակցություն է անցկացրել։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր անկեղծ անհանգստացան Արմեն Մուրադյանի առողջական վիճակի համար։ Բոլորիս առողջություն»,-նշել է նա։