Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված 176 անձանց (167 ուղևոր և ինքնաթիռի անձնակազմի 9 անդամ)մեջ դեռևս հայտնի չէ՝ կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, թե՝ ոչ։
Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշում է․
«Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է»:
Ինչպես արդեն հայտնել ենք, Իրանում Թեհրանի՝ «Իմամ Հոմեյնի»-ի անվան օդանավակայանից ոչ հեռու, ուկրաինական ինքնաթիռ է վթարվել՝ 167 ուղեւորներով: Միջադեպը տեղի է ունեցել ինքնաթիռի օդ բարձրանալուց անմիջապես հետո։
Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Օդանավը տեխնիկական խնդիրների է ունեցել։
Reuters-ի տեղեկություններով՝ խոսքը Boeing 737-ի մասին է։ Նշվում է, որ ինքնաթիռի 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները մահացել են։