Փրկարարները հայտնաբերել են Սուսաննա Զ.-ի դին

Հունվարի 7-ին, ժամը 13:57-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի Ա. Խաչատրյան փողոցի տներից մեկի դուռը փակ է, ներսում ընկած քաղաքացի կա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը և հյուրասենյակում հայտնաբերել Սուսաննա Զ.-ի (ծնված 1947 թ.) դին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել