10-ամյա տղային հայտնաբերել են դռան փականից կախված

Հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 10-ամյա տղային հայտնաբերել են դռան փականից կախված:

Այս մասին տեղեկացնում է Սուրբ Աստվածամայր  բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:

Երեխայի մոտ առաջացել է շնչահեղձություն և գիտակցության կորուստ: Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով շտապ տեղափոխել են Երևան:

Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկների համառ պայքարի շնորհիվ երեխայի մոտ այս պահին կա դրական փոքրիկ դինամիկա:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել