Տղամարդը օգտագործել է 12-ամյա տղային՝ գողություն կատարելու համար

Գ․Գաբրիելյանը 2007 թվականի ծնված Գ․Գևորգյանին օգտագործելով 2019 թվականի սեպտեմբերի 5-ին Վ.Սարգսյանին պատկանող տան ննջասենյակի բաց լուսամուտի ցանցը պոկելով ապօրինի օգնել է մուտք գործել և գողություն կատարել։

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Ննջասենյակից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող զգալի չափերով՝ 6 հարյուր դրամ ընդհանուր արժողությամբ,2 հատ ոսկյա զարդեր և 13 հազար դրամ գումարը:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի վճռով Գ․Գաբրիելյանը դատապարտվել է 4 տարի ազատազրկման։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել