Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան էջում պատմել է իր հետ կատարված միջադեպի մասին:
«Ինչպես տեսնում եք` ես ծեծի ենթարկված չեմ և ինձ ծեծելը այդքան էլ հեշտ չէ, սակայն այդ անձը հասցրեց ինձ հարվածել»։
Դերասանը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել մի վայրում, որտեղ երիտասարդները հավաքվում են և փորձում ժամանակակից երաժշտություն ստեղծել. «Այդ անձը կոնկրետ բոլոր աղջիկներին նեղացնում էր հայհոյախառն բառերով, լպիրշ պահվածքով, բոլորի հետ կոնֆլիկտ ունենալով, ուղղակի ֆիզիկական բռնություն գործադրելով անծանոթ մի աղջկա նկատմամբ, և այդ տեսարանը երբ որ տեսա, ուղղակի չհանդուրժեցի և քաղաքակիիրթ նկատողություն անելով նրան նա ինձ հետ կռիվ, վիճաբանություն հրահրեց, ավել բաներ չեմ կարող ասել, նախաքննություն է ընթանում»։
https://www.facebook.com/hovhannes.azoyan.5/videos/2582595691855071/