Քաղաքացին խանութից հափշտակել է 969 հազար դրամ արժողության տարբեր իրեր

Գ․Գրիգորյանը 2019թ սեպտեմբերի 23-ին ժամը 02:30-ի սահմաներում ապօրինի մուտք գործելով Ա․ Հովսեփյանի և Մ․ Սիմոնյանի խանութ սրահները , գաղտնի հափշտակել է խոշոր չափերի ապրանքներ պատճառելուվ վնաս:

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Գ․Գրիգորյանը խանութից հափշտակել է խոշոր չափերով` 969 հազար դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի հյութեր, գինիներ, կոնյակներ, կոնֆետներ, թեյեր, անվտանգության համակարգի տեսագրության սարք (DVR), համակարգչի մոնիտոր, Սամսունգ գալաքսի թաբ 10.1 մոդելի պլանշետ, այդ թվում` 19 հազար դրամ:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Ն. Օհանյանի վճռով Գ․Գրիգորյանը ազատազրկվել է  2 տարի 6 ամիս ժամկետով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել