ԱԻՆ-ը՝ տան տանիքում հայտնաբերված տղամարդու դիի մասին

Հունվարի 1-ին, ժամը 14:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սմբատ Շահազիս փողոցի տներից մեկի տանիքում քաղաքացին փորձում է կախվելով ինքնասպան լինել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տան տանիքում հայտնաբերվել է Սմբատ Ա.-ի (ծնված 1982 թ.) դին (կախված վիճակում):

Փրկարարներն իջեցրել են դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել