Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն Ամանորին սահմանային կետերում կաշխատի ուժեղացված ռեժիմով

Ամանորի շրջանում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կաշխատի ուժեղացված ռեժիմով՝ ունենալով ամենօրյա հերթապահներ։

Ելնելով հանգստի շրջանում երկրից մեկնողների ու երկիր ժամանողների մեծ հոսքից՝ սահմանային հսկիչ կետերում, հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի եւ Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեցված հսկողություն կիրականացվի երկրից մեկնողների եւ ժամանողների հանդեպ՝ ուշադրության առնելով վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական նշանները եւ ավտոմատ ջերմաչափում կատարելով։

Նույն կերպ վերահսկողությունը կուժեղացվի նաեւ օդային սահմանով երկիր մտնողների հանդեպ՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի ստացիոնար ջերմաչափերի միջոցով։

Իսկ Ամանորի շրջանին բնորոշ սննդային թունավորումների արձանագրման դեպքում տեսչական մարմինը կարձագանքի իր լիազորությունների շրջանակում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել