Արագածոտնի մարզի բնակիչը ամուսնացել է 16 տարին չլրացած աղջկա հետ․ քրեական գործ է հարուցվել

Ջամալ Ս․-ը օգոստոսի 3-ից փաստական ամուսնական հարաբերություններ է հաստատել 16 տարին չլրացած Աիդա Օ․-ի հետ և ակնհայտ տեղյակ լինելով վերջինիս 16 տարին լրացած չլինելու փաստի մասին՝ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, որի արդյունքում Ա․ Օզմանյանը հղիացել է։

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Գործը մակագրվել է Արագածոտնի մարզի դատարանի դատավոր  Էդգար  Կարապետյանին։ Ջամալ Ս․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել