Տղամարդը դիտավորությամբ վնասել է նախկին կնոջ ծնողների գերեզմանաքարերը

Սյունիքի Մարզի բնակիչ Վաչե Ա.-ը 2019 թվականի սեպտեմբեր ամսին այցելել է իր պապի և տատի գերեզմաններ և հարևանությամբ գտնվող նախկին կնոջ՝ Թ.Ալեքսանյանի խորթ հոր՝ Լ.Համբարձումյանի և նրա ընտանիքի անդամների շիրմաքարերը տեսնելուց հետո նշված ընտանիքի հետ ունեցած միջանձնային լարված փոխհարաբերություններով պայմանավորված՝ թաղման վայրերը անարգանքի ենթարկելու և ուրիշի գույքը ոչնչացնելու հանկարծակի ծագած դիտավորությամբ տեղում գետնից վերցված երկաթյա ամրանի կտորով բազմաթիվ հարվածներ է հասցրել մահացածների գերեզմանների վրա գտնվող շինություններին և առարկաներին՝ ինչի հետևանքով Ա.Համբարձումյանին պատճառվել է 400 հազար  դրամ ընդհանուր գնահատմամբ զգալի չափերի վնաս:

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

2019 թվականի նոյեմբերի 7-ին Վաչե Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2019 թվականի դեկտեմբերի 26-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Օհանյանի նախագահությամբ  գործը կարճվել է տուժող կողմի բողոքը հետ վերցնելու պատճառով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել