ՔԿՀ-ի դատապարտյալը համացանցի միջոցով Դիանայից հափշտակել է խոշոր չափի գումարներ, ոսկյա զարդեր, համակարգիչ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննության է առնվում նախկինում 3 անգամ դատապարտված Վալերիկ Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալ, ինտերնետային կապի միջոցով ծանոթացել է Երևան քաղաքի բնակչուհի Դիանա Բ.-ի հետ: Երևան քաղաքի բնակիչ Գուրգեն Պ.-ի միջոցով Դիանա Բ.-ից հափշտակել է խոշոր չափերով՝ 75 000 ՀՀ դրամ, 4000 ԱՄՆ դոլլարին համարժեք 1 520 000 ՀՀ դրամի ոսկյա զարդեր և 259 000 ՀՀ դրամ արժողության «ԷՅՋ ՓԻ» տեսակի նոթբուք համակարգիչ։

 

Վալերիկ Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

 

Գործով մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Լոռու մարզի դատախազության կողմից:

 

Հիշեցնենք, որ Իրավաբան.net-ի կողմից ավելի վաղ անդրադարձ է կատարվել նաև Վալերիկ Հ.-ի և մյուսների կողմից թմրամիջոցների ապօրինի ձեռք բերելու և իրացնելու մեղադրանքով առաջադրված քրեական գործին:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել