Ինչպիսի՞ բարեփոխումներ են սպասվում ՀՀ ոստիկանությունում

ՀՀ կառավարության օրակարգում արդեն իսկ ընդգրկվել է ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 20113-2014 թվականի բարեփոխումների ծրագրին հավանություն տալու մասին նախագիծը, որով նախատեսվում է մի շարք կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ կատարել ՀՀ ոստիկանական համակարգում:

 

 

«Նախագծով նախատեսվում է ՀՀ ամբողջ տարածքում ներդնել համայնքային ոստիկանության ինստիտուտը, ոստիկանության գործունեությունը դարձնել ավելի թափանցիկ, մեձեցնել հասարակաություն-ոստիկանություն կապը, բարձրացնել կոռուպցիայի դեմ պայքարը: Փոփոխությունների համաձայն ոստիկանության ծառայողները կդառնան հատուկ քաղաքացիական ծառայողներ»,– նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:

 

«Նախատեսվող բարեփոխումները ներառում են հետևյալ ոլորտները.

 

1. Կառուցվածքային և կազմակերպական ոլորտի բարեփոխումներ,

 

2. Հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներ,

 

3. Ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներ,

 

4. Ոստիկանության աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված բարեփոխումներ,

 

5. Ոստիկանությունում ծառայող անձանց սոցիալական և իրավական պաշտպանությանն ուղղված բարեփոխումներ»:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել