Կառավարության որոշմամբ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Յուրի Վարդանի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին և Ղազար Արմենի Դերմեջյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում կտրամադրվի:
1) Յուրի Վարդանի Օգանեսյանին (ծնված` 2000 թվականի օգոստոսի 6-ին),
2) Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին (ծնված` 2000 թվականի հոկտեմբերի 12-ին),
3) Ղազար Արմենի Դերմեջյանին (ծնված` 2000 թվականի փետրվարի 27-ին):
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀՆախագահի 2019 թվականի հուլիսի 12-ի № 158-Ա հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել Յուրի Վարդանի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին և Ղազար Արմենի Դերմեջյանին, որոնք հանդես են գալու ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում:
Յուրի Վարդանի Օգանեսյանը, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանը և Ղազար Արմենի Դերմեջյանը հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում: