Նրանք օգտվում են ծննդկանների սոցիալական վիճակից, ինձնից գումար էին պահանջել, ես չէի կարողացել վճարել․ Հայկուհի Խաչատրյանը՝ իր երեխայի ենթադրյալ մահվան մասին

Հանրապետական ծննդատանը 3-րդ երեխային ծննդաբերած, բայց այդպես էլ նրան չտեսած Հայկուհի Խաչատրյանը մոտ 3 ամիս է պայքարում է իր նորածնի հետ կատարվածը բացահայտելու համար։

Նա պնդում է, որ իր երեխային գողացել են։

«Ինձ մինչև այդ ասել էին, որ երեխան արդեն 5 ժամ է մահացել է։ Ծննդաբերությանս ներկա էր նաև Ռազմիկ Աբրահամյանը, ես էլ զարմացա, որ հիվանդանոցի տնօրենն է եկել։ Ինքը հարցրեց բժիշկներին՝ երեխան կապտած է, ասացին՝ ոչ։ Բայց ինձ ասում էին, որ մահացել է»․-նշեց Հայկուհին և հավելեց, որ ինքը համոզված ՝ իր երեխան ողջ է ու նրան գողացել են։

Ավելի բաղ հայտնել էինք, որ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու գործով դեկտեմբերի 18-ին ձերբակալել են Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրենը և մանկատան տնօրենը, ավելի ուշ՝ ևս մեկ անձ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել