Դատարան մուտք եղած գործին տրվում է հերթական համար, որն անփոփոխելի է

Դատարան մուտք եղած դատական գործերը (քրեական, քաղաքացիական, վարչական, սնանկության և այլն) ստացվում են դատարանի գրասենյակում՝ փաստաթղթերի ստացման կարգի համաձայն։

 

 

Դատարանի քննությանը ենթակա դատական գործերը գրանցվում են հաշվառման քարտերում։

 

Գրասենյակի պատասխանատու դատական ծառայողը պարտավոր է յուրաքանչյուր գործի ընթացքին համապատասխան մանրամասն լրացնել հաշվառման քարտերի բոլոր վավերապայմանները։

 

Յուրաքանչյուր դատական գործ դասակարգվում է վիճակագրական դասակարգիչներով։

 

«Յուրաքանչյուր դատական գործին տրվում է համար, որը նշվում է գործի կազմի վրա և հաշվառման քարտում։ Դատական գործի համարն անփոփոխելի է»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:

 

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ թերությունները վերացնելու համար դատավորի որոշմամբ վերադարձված հայցադիմումների (դիմումների) թերությունները վերացնելուց հետո կրկին ներկայացնելու դեպքում, դատական գործի գրանցումը և հաշվառումը շարունակվում է կատարվել ընդհանուր հիմունքներով։ Այդ դեպքում գործը դատարան մուտք լինելու ժամանակըհամարվում է առաջին անգամ հայցադիմումը (դիմումը) դատարան ներկայացնելու օրը։

 

Առարկայական կամ տարածքային ընդդատությամբ ուղարկված դատական գործի հետ փոխանցվում է տվյալ գործի հաշվառման քարտը։

 

Բոլոր դատական գործերը կարվում են կազմի մեջ, որի վրա նշվում է գործի համարը, կողմերի կամ այն անձի ազգանունը, անունը, հայրանունը, ում վերաբերյալ գործը քննվել է, գործի անվանումը, բնույթը։

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել