Նոր մանրամասներ` Մոսկվայում տեղի ունեցած հրաձգությունից. հրապարակվել է սպանված հրաձիգներից մեկի լուսանկարը

Ռուսաստանի քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդել Մոսկվայի կենտրոնական Բոլշայա Լուբյանկա փողոցում տեղի ունեցած հրաձգության վերաբերյալ:

Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել է, որ միջադեպի հետևանքով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության մեկ աշխատակից է զոհվել, ևս 5 մարդ, այդ թվում մեկ քաղաքացի, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հատուկ ծառայությունները միջադեպը որակում են որպես ահաբեկչություն:

Կրակոցների հետևանքով զոհվել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցը, որը հերթապահություն էր իրականացնում շենքի դիմաց:

Telegram «112»-ը հրապարակել է սպանված ենթադրյալ հրաձիգի լուսանկարը: Նրա ինքնությունը դեռ չի պարզվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել