Մոսկվայում տեղի ունեցածը ահաբեկչություն է որակվել․ 3 ահաբեկիչները սպանվել են

Մոսկվայում Անվտանգության դաշնային ծառայության նախասրահում կրակահերթը սկսլ են 3 անձինք, նրանք սպանվել են: Այս մասին հաղորդում է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ի մամուլի ծառայությանը:

Հատուկ ծառայությունները միջադեպը որակում են որպես ահաբեկչություն:

Կրակոցների հետևանքով զոհվել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցը, որը հերթապահություն էր իրականացնում շենքի դիմաց:

«Երեք անհայտ անձինք ներխուժել են ԱԴԾ-ի նախասրահ և կրակ են բացել շենքի տարածքում: Ընդունարանի պահակախմբի պատասխանի կրակի արդյունքում հարձակում իրականացրածներից երկուսը զոհվել են: Հարձակվողներից մեկը դուրս է եկել փողոց, որտեղ շարունակել է կրակել: Արդյունքում սպանվել է ճանապարհային ոստիկանության ծառայող, որը գտնվում էր շենքի դիմաց », -նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել