Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատերը ստանում են Ucom, Vivacell, Beeline անունից խաղարկությունների, շահումների մասին հայալեզու գրառումներ։ Դրանք բոլորը խաբեություն են։ Մի գայթակղվեք, մի տրամադրեք ձեր տվյալները, հատկապես բանկային քարտի»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ընկերությունները հայտնել էին, որ ընկերությունների անունից հանդես եկող անհայտ անձինք, բաժանորդների տվյալներն ապօրինաբար ձեռք բերելու նպատակով, տեղեկություններ են տարածում, թե իբր նրանց կողմից իրականացվում է մրցույթ / խաղարկություն:
«Հորդորում ենք չպատասխանել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևիցե անհատական տվյալ, ինչպես նաև՝ վերը նշված հաղորդագրությունը ստանալու դեպքում այդ մասին տեղեկացնել ընկերություններին»,-նշել էին նրանք։