Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 16-ին նոր որոշում է ստորագրել․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Սողոմոնյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»:
Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Դավիթ Սողոմոնյանը ծնվել է 1987թ. հունվարի 18-ին Երևանում։
Կրթություն
2010 – 2013թթ․ սովորել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի ասպիրանտուրայում՝ ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2009 – 2010թթ․ սովորել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի մագիստրատուրայում՝ ստանալով Հողաշինարարության և հողային կադաստրի մագիստրոսի աստիճան։
2004 – 2009թթ․ սովորել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի բակալավրիատում՝ ստանալով Հողաշինարարության և հողային կադաստրի բակալավրի աստիճան։
Աշխատանքային գործունեություն
2019թ-ի դեկտեմբերի 16-ին նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
02․2019 – 16․12․2019 – Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հողաշինարարություն և հողային կադաստրի ամբիոնի վարիչ
03․2015 – 10․2018 – Կադաստրի կոմիտեի վերահսկողության վարչության անշարժ գույքի հաշվառման տվյալների նկատմամբ վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ
09․2013թ-ից մինչ օրս – Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հողաշինարարություն և հողային կադաստրի ամբիոնի ասիստենտ
2013 – 2015թթ․ – Պրոջեքթ ՍՊԸ՝ որպես չափագրող
2012 – 2014թթ․ – Ափթայմ ՍՊԸ՝ որպես չափագրող
01․2012 – 09․2012 – ԱՁ Դավիթ Սողոմոնյան՝ որպես չափագրող-գեոդեզիստ
08․2010 – 12․2010 – Մեծ մասրենի ՍՊԸ ՝ որպես հողաշինարար
06․2008 – 09․2008 – Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղագրագեոդեզիական բաժին՝ որպես մասնագետ
2007 – 2008թթ․ – Արմոբիլ ՍՊԸ՝ որպես պահնորդ
Ծրագրեր, վերապատրաստում
- 2015 – Վերապատրաստում, ՀՀ կառավարման ակադեմիա
- 2009 – Դասընթաց՝ Erevan. Alliance française
Դասընթաց՝ ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
Այլ տվյալներ
6 գիտական հոդվածի հեղինակ է։
Տիրապետում է ռուսերեն և ֆրանսերեն լեզուների։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա։