Երեւանի քաղաքապետարանի՝ վերելակների փոխարինման փորձնական ծրագրով Դրոյի 4 հասցեում տեղադրվել է նոր վերելակ:
Եվս մեկ վերելակի տեղադրման աշխատանքները մեկնարկել են Թբիլիսյան 1 հասցեում:
Այս մասին տեղեկանում ենք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից։
Բելառուսական արտադրության նոր վերելակները ներառական են, հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: Մասնավորապես, դրանց սեղմակները կահավորված են Բրայլի այբուբենով, ձայնային ազդանշանային համակարգով, իսկ կառավարման վահանակը տեղադրված է սայլակով անձանաց համար հարմար բարձրության վրա:
Վարչական շրջանի հնամաշ մյուս վերելակները կփոխարինվեն փոխառու միջոցներով:



