Կանացի շորերով Ձեր նկարները նայեք․ Հայկ Մարությանը ծիծաղեց Թեհմինա Վարդանյանի ամբողջ ելույթի ժամանակ

Երևանի ավագանու դեկտեմբերի 16-ի նիստին «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, որի խոսափողը Հայկ Մարությանի կարգադրությամբ նախորդ ելույթի ընթացքում անջատել էին, նշեց. «Առաջին և հիմնական  պատճառը ամբիոնից ելույթ ունենալու նա է, որ Ձեր ցինիզմի հասնող ծիծաղը չտեսնեմ դիմացը նստած, որովհետև չեմ կարող կողքերս նայելով խոսել: Ես խոսելու եմ ոչ քննարկվող հարցի շուրջ և ելույթ եմ ունենալու: Ինչն եմ ուզում հստակ նշել, որ իմ ելույթը երկրորդ նախադասությունից  ընդհատվեց և նույնիսկ չլսվեց՝ ես հարցի հետ կապված խոսելու եմ, թե՝ ոչ, որովհետև Դուք դեռ նախկին աշխատանքի տակ եք մնացել, այսպես ասած, արդեն հասկանում եք, որ դուբլ մեկ, դուբլ երկու չի լինելու»:

Ավագանու անդամի ողջ ելույթի ընթացքում Հայկ Մարությանը ծիծաղում էր, որին արձագանքեց Թեհմինա Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել