ՎիվաՍել-ՄՏՍ-ը զգուշացնում է բաժանորդներին՝ մրցույթը կեղծ է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության անունից հանդես եկող անհայտ անձինք, բաժանորդների տվյալներն ապօրինաբար ձեռք բերելու նպատակով, տեղեկություններ են տարածում, թե իբր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվում է մրցույթ / խաղարկություն:

«Առանձին բաժանորդներ այսօրինակ հաղորդագրություններ են ստացել թե՛ բջջային հեռախոսի, թե համակարգչի միջոցով:

Հորդորում ենք չպատասխանել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևիցե անհատական տվյալ, ինչպես նաև՝ վերը նշված հաղորդագրությունը ստանալու դեպքում այդ մասին տեղեկացնել ընկերությանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ևս մեկ անգամ պաշտոնապես տեղեկացնում է, որ ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկությունների աղբյուրները հետևյալն են.
Պաշտոնական կայքէջը՝ https://www.mts.am,
Ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ www.facebook.com/MTSArmenia/
Բաժանորդների սպասարկման զանգերի կենտրոնը՝ բաժանորդների համար անվճար 111 հեռախոսահամարով»,-նշվում է բջջային օպերատորի հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել