Սա ձեռքսեղմման առաջարկի նախագիծ է․ Լիլիթ Մակունց

Ազգային ժողովում շարունակվում են քննարկումները արդարադադտության նախարարության ներկայացրած նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարել։

Այս նախագծով է սահմանված նաև Սահմանադրական դատավորների համար վաղ կենսաթոշակային համակարգի կարգավորումները։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցավ Լիլիթ Մակունցը և հայտարարեց, որ նախագիծը իրականում ձեռքսեղմման առաջարկ է, որը ՍԴ դատավորները կարող են ընդունել, կարող են չընդունել։ Վերջինս Նաիրա Զոհրաբյանին հորդորեց նաև մանիպուլյացիաների չդիմել և խոսել միայն իրենց կողմից ներկայացված հիմնավորումների մասին։

«Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» հայտարարել են, որ դեմ են քվեարկելու նախագծին։

Նշենք, որ նախագիծը արդեն առաջին ընթերցումը անցել է։

Մանրամանսերը՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել