Եթե ՍԴ նախագահը մի քիչ նամուս ունենար, արդեն հրաժարական տված կլիներ․ Սասուն Միքայելյան

«Մեր երկրի մայր օրենը Սահմանադրությունն է, Սահմանադրական դատարանը մեր Սահմանադրության տառին, բառին համահունչ պետք է գործի այս տարիների ընթացքում։ Ես 3 տարի ու կես մնացել եմ բանտերում, ոչ թե եկել եմ լացեմ, ասեմ՝ վայ․․․ որից տարի ու կեսը մնացել եմ ԱԱԾ նկուղում, ավելի ճիշտ՝ КГБ պադվալում, ու ծառայություն էլ եմ մատուցել իմ ժողովրդին, իմ պետությանը։ Հասկանում ենք, իմ նման շատ մարդիկ հայտնվում են բանտերում՝ անիմաստ, անօրենք, որոշ մարդկանց կամքին, քմահաճույքին»,-այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը՝ Դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել