Նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 6-ին հրամանագիր է ստորագրել, որով Սահակ Օհանյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ:
Հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի. Սահակ ՕՀԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ»: