Վարչապետի աշխատակազմը ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ։ Թափուր է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնների գնահատման և դասակարգման վարչության պետի պաշտոնը, որը
1. ապահովում է քաղաքացիական ծառայության պաշտոնը քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում ներառելուն (անվանացանկից հանելուն) համաձայնություն տալու հետ կապված աշխատանքների իրականացումը,
2. ապահովում է քաղաքացիական ծառայության պաշտոնի և (կամ) պաշտոնի ենթախմբերի համար անհրաժեշտության դեպքում կրթության և (կամ) աշխատանքային ստաժի և (կամ) աշխատանքի բնագավառի այլ չափանիշներ սահմանելուն համաձայնություն տալու հետ կապված աշխատանքների իրականացումը,
3. ապահովում է քաղաքացիական ծառայության առանձին պաշտոնների համար որակավորման չափանիշներ, այդ թվում՝ միջազգայնորեն ընդունված հավաստագրման համակարգեր սահմանելուն համաձայնություն տալու հետ կապված աշխատանքների իրականացումը,
4. ապահովում է համապատասխան մարմինների վերակազմակերպման, գործունեության դադարման, կառուցվածքային փոփոխությունների, ինչպես նաև համապատասխան մարմինների կանոնադրություններում նախատեսվող փոփոխությունների և լրացումների կատարման վերաբերյալ Գրասենյակ ներկայացված առաջարկությունների փաթեթների ուսումնասիրության, Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկությունների ներկայացման աշխատանքները,
5. ապահովում է Վարչությանը վերապահված գործառույթներին առնչվող իրավական ակտերի նախագծերի մշակման, դրանց շարունակական բարեփոխմանն ուղղված աշխատանքներ, Վարչության գործառույթներին առնչվող ոլորտները կարգավորող իրավական ակտերից բխող համապատասխան ուղեցույցների և մեթոդական ձեռնարկների մշակման աշխատանքները,
6. ապահովում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի կառավարման աշխատանքների իրականացումը։
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1. իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
2. հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ յոթ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` յոթ տարվա աշխատանքային ստաժ,
3. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հանրային ծառայության մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն,
4. առաջնորդման, աշխատակազմի կառավարման, ռազմավարական պլանավորման, քաղաքականության վերլուծության, մոնիթորինգի, որոշումների կայացման, խնդիրների լուծման հմտություններ,
5. անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
6. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
7. աշխատավարձի չափը՝ 377.659 ՀՀ դրամ:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնների առաջացման հիմքերի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցվելը:
Վերը նշված պաշտոը կարող են զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, ով՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները վարչապետի աշխատակազմ (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները կամ նույնականացման քարտի պատճենը,
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
4) աշխատանքային գրքույկի պատճենը,
5) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
6) մեկ լուսանկար 3×4 սմ չափսի,
7) համառոտ CV:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերը նշված եռօրյա ժամկետում ընդունվում են ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, իսկ հինգշաբթի օրը՝ 14:00-17:30-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ Կառավարական տուն 1, հեռ. 010 515-638/:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 28.11.2019թ., ժամը 17.30-ը: