Երևանի ավագանին նոյեմբերի 26-ին նիստ կգումարի, որի ժամանակ որոշում կընդունի Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը վայրի մասին:
Որոշման նապագծում նշվում է, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N1022-Ն որոշումը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի ապրիլի 30-ի «Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին» որոշման մեջ «Մաշտոցի համար 15 և համար 17 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող այգու՝ Մ.Մաշտոցի պողոտային հարակից հատվածում» բառերը փոխարինել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում՝ համալիր տանող աստիճանների և Լենինգրադյան փողոցի միջանկյալ ազատ տարածքում» բառերով:
Հավելենք նաև, որ նույն որոշման համաձայն` Կարեն Դեմիրճյանի հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Երևանի համայնքին տրամադրվել է սուբվենցիա՝ 3 միլիոն 281 հազար դրամ: