Ռոսգոսստրախ-Արմենիա ԱՓԲԸ-ի հաճախորդների կողմից վճարված ապահովագրավճարները յուրացրել է

Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարան քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Դավիթ Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

 

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Ռոսգոսստրախ-Արմենիա ԱՓԲԸ-ում որպես Ավան և Նոր Նորք վարչական շրջանների վաճառքի կետի ղեկավար, 2010թ. սեպտեմբերի 22-ից մինչև 2012թ. փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում հաճախորդների կողմից վճարված ապահովագրավճարները ընկերության հաշվարկային հաշվին մուտք անելու փոխարեն յուրացրել է, ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի` 74.962.273 ՀՀ դրամի գույքային վնաս:

 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

 

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Ավան և Նոր-Նորք համայնքների դատախազության դատախազ Մուկուչ Ենգիբարյանի կողմից:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել