Լիանա Եղիազարյանը նշանակվել է ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ աշխատանքի բաժնի պետ

ՀՀ ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ աշխատանքի բաժնի պետ է նշանակվել Լիանա Եղիազարյանը` այդ թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքում։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։

«Հանրության և լրատվամիջոցների հետ մշտական սերտ աշխատանքի կազմակերպումը մեծապես կարեւորվում է։ Այս նպատակով ԱԱՏՄ-ն իր իրավասության շրջանակներում փորձում է հանրությանը հուզող հարցերն առավել լսելի դարձնել եւ դրանց օպերատիվ արձագանքել»,-նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ Լիանա Եղիազարյանը նախկինում զբաղեցրել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակի պաշտոնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել