Թափուր աշխատատեղ կադաստրի կոմիտեիում

Կադաստրի կոմիտեն հայտարարում է կադաստրի կոմիտեի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը ժամանակավոր զբաղեցնելու մասին:

«Գյումրի» սպասարկման գրասենյակի պետ (ծածկագիր՝ 61-26.6է4-Ղ4-1)

Կազմակերպում և իրականացնում է անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների, դրանց իրականացման համար դիմումի ու անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կարգի, պետական տուրքի ու ծառայությունների վճարման` դրանց գործակիցների կիրառման, գործառույթների իրականացման ժամկետների, ստորագրությունների իսկության ճանաչմամբ պայմանագրերի կնքման վերաբերյալ խորհրդատվության անվճար տրամադրման աշխատանքները.

Ապահովում և իրականացնում է անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների իրականացման նպատակով Գրասենյակ տրվող դիմումների և դրանց կից ներկայացվող փաստաթղթերի ընդունման աշխատանքները.

Կազմակերպում և իրականացնում է սահմանված ժամկետներում ավարտական փաստաթղթերի ելքագրման և դիմումատուին տրամադրման աշխատանքները.

Կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստորագրությունների իսկության ճանաչմամբ պայմանագրերի կնքման աշխատանքները.

Կազմակերպում է Գրասենյակ մուտքագրված դիմումի և դրանց կից ներկայացված փաստաթղթերի տեսաներածման և տեսաներածված նյութերը մուտքագրված տեքստային տվյալներին կապակցման աշխատանքները

Նախապատրաստում է Գրասենյակի գործառույթների շրջանակներում առաջարկություններ, տեղեկանքներ, զեկուցագրեր և այլ գրություններ:

Ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝ համաձայն սույն պաշտոնի անձնագրի:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն,
  • հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ղեկավարներ և պաշտոնատար անձինք` պետական կառավարման մարմինների և ներկայացուցչությունների բնագավառում`  հինգ տարվա աշխատանքային ստաժ.

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, տարբեր տեղեկատվական շտեմարանների համակարգչային ծրագրերի շահագործման համար պահանջվող գիտելիքներ:

Աշխատավարձը՝ 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ:

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` 2020 թվականի փետրվարի 18-ը:

Նշված թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  •  գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  •  անձնագրի պատճենը,
  •  կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
  •  աշխատանքային գրքույկի պատճենը.
  •  արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  •  մեկ լուսանկար 3×4 սմ չափսի:

Ընտրություն կատարելու եղանակը՝

Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ընտրված քաղաքացիների հետ հարցազրույց:

փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման բաժնում կամ  էլեկտրոնային փոստի միջոցով [email protected] հասցեով ժամը 9:30-ից 12:30-ը ամեն օր. բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`   21.11.2019

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել