Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտնում է, որ այս պահին այրվում է Վանաձորից Դիլիջան ընկած հատվածի լեռների խոտածածկ տարածքների կամ անտառների մի ստվար հատված։
«Չեմ կարծում, որ սա պատահական է։ Ակնկալում եմ իրավապահ մարմինների արդյունավետ աշխատանքը՝ մեղավորներին ի հայտ բերելու համար»,-նշել է նա։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռ ոչ մի տեղեկություն չի հայտնել դեպքի վերաբերյալ։