Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում մեկ այլ գործով ազատազրկման դատապարտված Ստեփան Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հուլիսի 26-ին՝ ժամր 15.30-ի սահմաններում, Երևանի Տիգրան Մեծի 23/1 հասցեում գտնվող Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 1 նիստերի դահլիճում ընթացող դատաքննության ժամանակ, մասնակցելով որպես ամբաստանյալ (ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի և 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով), խափանելով դատաքննության նորմալ ընթացքը, իր մոտ եղած ածելիով վնասել է ձախ ձեռքի նախաբազուկը, ապա, վերցնելով սեղանին դրված բարձրախոսը, դրանով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող մեղադրող դատախազ Սամվել Հարությունյանին հարվածելու դիտավորությամբ փորձել է նետել նրա ուղղությամբ, ինչը կանխվել է ծառայություն իրականացնող ոստիկանների և դատական կարգադրիչների կողմից, այնուհետև, մոտենալով Սամվել Հարությունյանին ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, նրա կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ ոտքով հարվածել է կոնքին, այսինքն կատարել է քրեական օրենքով արգելված արարք նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net