Մեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով 3-րդ անձն է մահացել․ ոստիկանություն

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 27-ին հաղորդվել էր Անտառուտ գյուղում տեղի ունեցած գազաբալոնի պայթյունի մասին, ինչի հետևանքով 1958 թ. ծնված Նորիկ Մադոյանը և նրա կինը` 1958 թ. ծնված Վարդուհի Գալստյանը, տեղում մահացել էին, իսկ 1945 թ. ծնված Ալեքսեյ Ավանեսյանը տեղափոխվել էր հիվանդանոց:

Նոյեմբերի 5-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Ալեքսեյ Ավանեսյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենայի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) գազաբալոնային համակարգը խողովակով միացվել է կենցաղային գազի բալոնին, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել