Երևանի բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում հրահանգված է միացնել ջեռուցումը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանից։
«Որոշ տեղերում տեխնիկական խնդիրներ կան, որոնք արդեն լուծվում են։ Եթե կան տեղեր, որտեղ միացված չէ, անպայման տեղեկացրեք, կզբաղվենք»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Իրավաբան.net-ն արդեն իրազեկում է հրապարակել, թե ինչպե՞ս պետք է կազմակերպվի դպրոցների ջեռուցումը, քանի՞ աստիճան պետք է լինի դասասենյակում և այլն։