Կրթության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին նոր գործառույթներ կտրվեն․ նախագիծ

Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Կրթության մասին» օրենքի  փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման այսուհետ պետական ռազմավարությունն է, որը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում է ՀՀ կառավարությունը:

Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով ապահովում է կրթության բնագավառի պահպանումը և զարգացումը, որի ծավալները որոշվում են կրթության զարգացման այսուհետ պետական ռազմավարությանը համապատասխան:

Կմշակվի կրթության զարգացման այսուհետ պետական ռազմավարությունը, պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը  և  վերահսկողություն  կիրականացնի կրթության զարգացման  պետական ռազմավարության և պետական կրթական չափորոշիչների կիրառման նկատմամբ:

Ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան, որն անհրաժեշտ է կրթական, հետազոտական, գիտաարտադրական գործունեության և կրթության բնագավառի այլ խնդիրների լուծման համար, կստեղծվի և կզարգացվի բյուջետային, ինչպես նաև սեփական միջոցների հաշվին` կրթության զարգացման պետական ռազմավարության և ուսումնական հաստատությունների զարգացման ծրագրերի հիման վրա:

ՀՀ կրթության բնագավառի օրենսդրության պահանջների պահպանման ապահովումը, ինչպես նաև կրթության որակի բարձրացմանը, կրթության իրավունքի պահպանմանը, պետական կրթական չափորոշիչների պահանջների կատարմանն ու կրթական ծրագրերի յուրացման ապահովման աջակցումը կիրականացնի կրթության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ կանխարգելիչ, վերահսկողական, հետադարձ կապի ապահովման և օրենքով սահմանված այլ գործառույթների միջոցով:

Կսահմանի  կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը և կմշակվի, կներդրվի և կվարվի կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրները:

Հիմնավորման մեջ ասվում է, որ նախագիծը մշակվել է տվյալների հիման վրա հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնող, ինչպես նաև կրթական քաղաքականությամբ հետաքրքրվող հետազոտողներին և շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին լայն և բազմաշերտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել