Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստի ընթացքում որոշում է կայացվել, որ «Լոռի ՖԱ» թիմը հաջորդ 1 տնային հանդիպումը կանցկացնի առանց հանդիսատեսի և Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ-ն կտուգանվի 500 հազար դրամով:
Կարգապահական պատասխանատվությունը կիրառվել է, քանի որ հոկտեմբերի 26-ին «Լոռի ՖԱ»-«Գանձասար-Կապան»(ԲԽ059) խաղի առաջին խաղակեսի ավարտից հետո պատվավոր հյուրերի օթյակի և «Գանձասար-Կապան» թիմի խաղացողների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը տևել է 5 րոպե: Կրքերը հանդարտեցնելու, ինչպես նաև անվտանգության նկատառումներից ելնելով, խաղակեսերի միջև ընդմիջումը տևել է 32 րոպե: