Կենդանաբանական այգու աշխատակիցներից որևէ մեկը աշխատանքից ազատման դիմում չի գրել. Հակոբ Կարապետյան

Կենդանաբանական այգու աշխատակիցներից որևէ մեկը աշխատանքից ազատման դիմում չի գրել: Այս մասին պարզաբանում է տարածել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե շուրջ 80 աշխատակիցներ ազատման դիմում են գրել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին այգի էին ներթափանցել թափառող շներ ու հոշոտել 3 կենգուրուների, իսկ նոյեմբերի 1-ին լույս առավոտ, մոտավորապես ժամը 06:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածքում գրանցվել է թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքը, որի հետևանքով հոշոտվել էին այգու երեք մուֆլոնները։ 

Ավելի ուշ՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի առաջարկով, այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ազատվել է աշխատանքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել