Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման ստուգման հարցազրույցի փուլ անցան քաղաքացիական մասնագիտացման՝ 8, քրեական մասնագիտացման ՝ 2, վարչական մասնագիտացման՝ 9 հավակնորդ․ ԲԴԽ

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության փուլի քաղաքացիական, հոկտեմբերի 31-ին՝ քրեական և վարչական մասնագիտացումների աշխատանքների արդյունքների ամփոփումն ու հրապարակումը, որին հրավիրվել էին քննությանը մասնակից բոլոր հավակնորդները:

Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացմամբ գրավոր քննությանը մասնակցելու հայտ ներկայացրած 35 հավակնորդից ներկայացել էին 34-ը, քրեական մասնագիտացմամբ 17 հավակնորդից՝ 16-ը, վարչական մասնագիտացմամբ 13 հավակնորդից՝ 12-ը:

Արդյունքների ամփոփումն առավել արդյունավետ դարձնելու համար գրավոր աշխատանքները տուփերից դուրս էր հանվում և համապատասխանությունը բնօրինակի հետ ստուգվում էր անձամբ հավակնորդների կողմից:

Այսպես, որակավորման ստուգման հարցազրույցի փուլ անցան քաղաքացիական մասնագիտացման՝ 8, քրեական մասնագիտացման ՝ 2, վարչական մասնագիտացման՝ 9 հավակնորդ:

Հ.Գ. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված՝ դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացումներով բաժինները համալրելու նպատակով որակավորման ստուգման գրավոր քննություններն անցկացվել էին հոկտեմբերի 25-ին և 26-ին:

Ստորև ներկայացված են ցուցակները՝ ըստ մասնագիտացումների.

քաղաքացիական➡️➡️➡️ https://bit.ly/2Nzf1rt
քրեական ➡️➡️➡️ https://bit.ly/2PC2aY7
վարչական➡️➡️➡️ https://bit.ly/2qfsIna

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել