Նոր կադրային փոփոխություններ՝ ոստիկանությունում

Ոստիկանապետ Արման Սարգսյանի հրամանով` Շիրակի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը ազատվել է պաշտոնից և նշանակվել Կոտայքի մարզի վարչության պետ։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Գյումրու ոստիկանության Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանը ևս տեղափոխվել է Կոտայքի մարզ։ Նա նշանակվել է Աբովյանի ոստիկանապետ։ Մուշ բաժնի պետ է նշանակվել Ախուրյանի բաժնի պետ Արամ Ղարիբյանը։

Շիրակի մարզային վարչությունը ժամանակավորապես գլխավորում է փոխոստիկանապետ Վահրամ Ենգոյանը։

Լուսանկարում Սևան Քոչարյանն է

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել