Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 1-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, պատասխանեց լրագրողների հարցերին, կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ բանակցություներից հետո արձանագրած փոփոխություններին և առաջընթացին.
«Այն պարամետրերի շրջանակներում, որոնք վերաբերվում են մեր ստատուսին և անվտանգությանը փորձում ենք ի հայտ բերել, կամ զարգացնել նրանք, որոնք առավել բավարարում են մեր մտահոգությունները, մեր հիմնական գերակայությունները»,- նշեց նախարարը:
Ի պատասխան այն հարցին, թե ներկա պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ բանկցություններ ղեկավարների միջև չկան և դա մեծացնում է պատերազմի հավանականությունը, նախարարը նշեց, որ չի կարող համաձայնել այդ ձևակերպման հետ, որովհետև երբ տեղի է ունենում գործընթաց և հանդիպում են երկու կողմերի արտաքին գործերի նախարարները իրենք իրենց անձնական ձևաչափով չեն հանդիպում, նրանք ներկայացնոմ են իրենց երկիրը և բնականաբար յուրաքանչուր բանակցային փուլ ղեկավարվում է երկրի ղեկավարների կողմից: