ՊՎԾ պետն ընդգրկվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում

ՀՀ վարչապետի 23.10.2019թ-ի N 1529-Ն որոշմամբ (ուժի մեջ է մտել 29.10.2019թ-ին), որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ վարչապետի 24.06.2019 թ-ի N 808-Ն որոշման մեջ, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետը ընդգրկվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում:

Այս մասին տեղեկացնում են ՊՎԾ-ից։

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ․

  1. ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
  2. ՀՀ փոխվարչապետ (ոլորտը համակարգող)
  3. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
  4. ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ
  5. ՀՀ արդարադատության նախարար
  6. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (ոլորտը համակարգող)
  7. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
  8. Վճռաբեկ դատարանի նախագահ (համաձայնությամբ)
  9. ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)
  10. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
  11. Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)
  12. ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
  13. ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
  14. ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններից մեկական ներկայացուցիչ (համաձայնությամբ)
  15. Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հինգ ներկայացուցիչ (համաձայնությամբ)։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել