ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացվել է «Սպայկա» ընկերության` պանրով բեռնված 2 մեքենաները Լարսի մաքսային անցակետում պահելու վերաբերյալ: Նախարարության կողմից կապ է հաստատվել Հյուսիսկովկասյան մաքսատան պատասխանատուների հետ, որոնք տեղեկացրել են, որ մեքենային ժամանակավոր բաց չթողնման պատճառն այն է, որ անցակետի ռիսկերի կառավարման համակարգը ռիսկային է համարել բեռը` «պատժամիջոցների» ցանկով նախատեսված ապրանքներին պատկանելության տեսանկյունից:
Այս մասին տեղեկանում ենք մամուլի խոսնակ Աննա Օհանյանից։
«Ըստ վերջիններիս տեղեկատվության` նմուշն ուղարկվել է համապատասխան լաբորատորիա` բեռի ծագումնաբանությունը որոշելու նպատակով: Լաբորատորիայի եզրակացությունը ստանալուց հետո կընդունվի համապատասխան որոշում տվյալ բեռի հետ կապված հետագա քայլերի վերաբերյալ»։