Կկանոնակարգվեն անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը. նախագիծ

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է «Կերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նատեսվում է կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ անասնաբուժության, անասնաբուծության, թռչնաբուծության և ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերի կիրառման արդյունքում դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն` սննդային շղթայի միջոցով և  ըստ միջազգային տվյալների` ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50%-ից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես՝ որպես կերային հավելում: Ուստի անհրաժեշտ է հրատապ միջոցառումներ ձեռնարկել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների որպես կերային հավելում օգտագործման կանոնակարգման ուղղությամբ։

Նշվում է նաև, որ հակաբիոտիկները լայնորեն կիրառվում են անասնապահության ոլորտում կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև  աճի խթանման նպատակով, որը պատճառ է հանդիսանում մարդկանց մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման համար։

Կերային հավելումներ` կենդանիների ֆիզիոլոգիական լիարժեքության, հիվանդությունների կանխարգելման (բացառությամբ դեղամիջոցների), նրանց աճի և մթերատվության խթանման (բացառությամբ  դեղամիջոցների), կերային բաղադրիչների  պահպանման, օրգանիզմի կողմից կերերի սննդարար նյութերի յուրացման մակարդակի բարձրացման, նաև կերերի համային և տեխնոլոգիական հատկությունների բարելավման նպատակով կերաբաժիններին և կերերին ավելացվող բուսական, կենդանական կամ մանրէաբանական, հանքային և սինթետիկ ծագման արտադրանք կամ դրանց խառնուրդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել