Նախարարի հրամանը՝ մարզաբնակ ուսանողների Երևանում բարձրագույն կրթության ապահովման ծրագրի մասին

Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի սեպտեմբերի 11-ի որոշմամբ սահմանվում է ««Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագրի իրականացման կարգը:

Սահմանվում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագրով կեցության ծառայություններ մատուցող անձի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  միջև կնքված պայմանագրի շրջանակներում ծրագրից օգտվողների ցանկը հաստատելու, կեցության վճարների փոխհատուցման և կազմակերպության կողմից տրամադրվող զեղչերի կիրառման գործընթացը։

2. Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ Երևան քաղաքի բուհերում ուսումնառող ՀՀ մարզաբնակ և օտարերկրյա ուսանողներն ու ասպիրանտները (օրդինատորները), ինչպես նաև միջպետական համաձայնագրով բարձրագույն և հետբուհական կրթություն ստացող ուսանողները։

3. Ծրագրի իրականացման նպատակով կազմակերպության և նախարարության միջև յուրաքանչյուր տարի կնքվում է համապատասխան պայմանագիր, որով սահմանվում է ծրագրի շրջանակներում կազմակերպությանը փոխհատուցվող գումարի առավելագույն չափը, ծրագրից օգտվող ուսանողների առվելագույն թիվը, կեցության ծառայություններին ներկայացվող նվազագույն պահանջները, կազմակերպության կողմից տրամադրվելիք զեղչերով տեղերի առավելագույն քանակը և այլն:

4. Ծրագրի շրջանակներում ուսանողների կողմից վճարման ենթակա կեցության ծառայությունների վճարի չափը որոշվում է ծրագրի իրականացման շրջանակներում կազմակերպություն և նախարարության միջև կնքված պայմանագրով, որը չի կարող փոխհատուցվող գումարից ավելի լինել : Ընդ որում` կազմակերպությունը պարտավոր է տրամադրել պայմանագրով նշված քանակով անձանց կեցության ծառայությունների վճարների զեղչեր հետևյալ չափով.

4.1 կեցության վճարի 100% զեղչ տրվում է՝

1)միջպետական համաձայնագրերի շրջանակներում ուսումնառող ուսանողներին (ըստ միջպետական համաձայնագրերի),

2) երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին,

3) հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ ունեցող ուսանողներին,

4.2. կեցության վճարի 50% փոխհատուցում տրվում է՝

1) միակողմանի ծնողազուրկ ուսանողներին,

2) սոցիալապես անապահով ընտանիքների (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «30.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների) անդամ հանդիսացող ուսանողներին,

3) հաշմանդամության երրորդ կարգ ունեցող ուսանողներին,

4) 2016 թվականի ապրիլի 2-6-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ) կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին։

5․ Սույն կարգի 4-րդ կետում նշված զեղչերից տարբերվող կամ այդ կետում նշված խբերում չներառված անձանց համար զեղչեր կարող են տրամադրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի միջնորդությամբ։

6․ Սույն կարգի 4-րդ կետում նշված պայմաններից մեկից ավելիին բավարարման դեպքում կիրառում է ուսանողի համար առավել բարենպաստ պայմանը (այն պայմանը, որով նախատեսված փոխհատուցումն ավելի մեծ է):

7․ Սույն կետի 4.1 ենթակետի 1-ին մասում նշված զեղչի տրամադրման համար հիմք է հանդիսանում կազմակերպությանն ուղղված նախարարության գրությունը, իսկ սույն կետի

4.1 ենթակետի մյուս մասերի և սույն կետի 4.2 ենթակետերում նշված զեղչերի համար` համապատասխան հիմնավորող փաստաթղթերը:

8. Ծրագրից օգտվող ուսանողների ցանկը կազմելու համար ուսանողները պարտավոր են մինչև սեպտեմբերի 20-ը կազմակերպություն ներկայացնել դիմում՝ դրանում կցելով բուհում ուսումնառելու փաստը հավաստող փաստաթուղթ (տեղեկանք բուհ-ից)։

9. Ծրագրից օգտվող ուսանողների ցանկը կազմելու համար կազմակերպությունը սույն կարգի 8-րդ կետում նշված ժամկետների ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում կարգի 7-րդ և 8-րդ կետերում նշված փաստաթղթերը և դրանց հիման վրա կազմված ամփոփ տեղեկատվությունը, որոնք համադրելով նախարարությունում առկա տեղեկատվության հետ՝ նախարարության կազմակերպատնտեսական վարչության կողմից կազմում և նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, արտաքին կապերի և սփյուռքի, ֆինանսաբյուջետային վարչությանների հետ համաձայնեցնելուց հետո Ծրագրից օգտվող ուսանողների ցանկն ուղարկվում է կազմակերպությանը։

10. Ծրագրից օգտվող ուսանողների ցանկը կազմելիս հաշվի են առնվում հետևյալ սկզմունքները․

10.1. Ծրագրից օգտվող ցանկացող ուսանողների թիվը Նախարարության և կազմակերպության միջև կնքված պայմանագրով նախատեսված թվից ավելի լինելու դեպքում

Ծրագրից օգտվելու առաջնահերթությունը որոշվում է հետևյալ հերթականությամբ․

10․ 1.1 ծրագրից արդեն օգտվող ուսանողներ,

10․ 1.2 միջպետական համաձայնագրերի շրջանակներում ուսումնառող ուսանողներ,

10․ 1.3 ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողներ,

10․ 1.4 առավել հեռավոր փաստացի բնակության վայր ունեցող ուսանողներ։

10.2 Ծրագրից արդեն օգտվող ուսանողներին կարելի է ցանկից հանել հետևյալ դեպքերում․

10․ 2.1 ուսանողը կորցրել է ուսանողի իր կարգավիճակը,

10․ 2.2 ուսանողն ունի ավելի քան երեք ամսվա վարձավճարի կամ կոմունալ վճարների կետանց պարտավորություն,

10․2.3ուսանողը կազմակերպության ներքին կարգապահական կանոնների համաձայն զրկվել է կեցության ծառայություններից,

10․ 2.4 ուսանողը հրաժարվել է կազմակերպության ծառայություններից։

11․ Ծրագրից օգտվող ուսանողների ցանկը կազմելիս նախարարությունը կարող է որոշ քանակի տեղեր որոշակի ժամանակահատվածի համար ներկայացնել կանխատեսումներով՝ հաշվի են առնելով միջպետական համաձայնագրերով տվյալ տարվա համար ստանձնած պարտավորությունները։

12. Սույն կարգի 8-րդ կետում նշված ժամկետներից դուրս Ծրագրից օգտվելու ցանկություն ունեցող ուսանողներին Ծրագրից օգտվելու հարցը քննարկում է Նախարարությունը սույն կարգի 9-րդ կետում նշված կարգով։

13. Կազմակերպությունը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը նախարարությանը ներկայացնում է հաշվետվություն Ծրագրից օգտվող անձանց, նրանց կողմից վճարված և զեղջված գումարների մասին։

14. Նախարարության կազմակերպատնտեսական վարչությունը սույն կարգի 13-րդ կետում նշված հաշվետվությունը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է եզրակացություն ներկայացված հաշվետվության վերաբերյալ:

15. Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունը սույն կարգի 9-րդ կետում նշված հաշվետվության և սույն կարգի 14-րդ կետում նշված եզրակացության հիման վրա կազմում և ստորագրման է ներակայացնում վճարման հայտը, որը հիմք ընդունելով նախարարության գնումների և հաշվապահական հաշվառման վարչությունն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է վճարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել