ՀՀ ոստիկանապետի հուլիսի 17-ի որշմամբ սահմանվում է ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ նախազգուշացման և անհետաձգելի միջամտության որոշումների ձևերը:
Հրամանում նշվում է.
1. Հաստատել ընտանիքում բռնության գործադրած անձի նկատմամբ նախազգուշացում կիրառելու վերաբերյալ որոշման ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել ընտանիքում բռնության գործադրած անձի նկատմամբ ամհետաձգելի միջնորդություն կիրառելու որոշմա ն ձևը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Հաստատել ընտանիքում բռնություն գործադրած անչափահասի կամ անգործունակ անձի նկատմամբ նախազգուշացում կիրառելու որոշման ձևը՝ համաձայն հավելված 3-ի:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկության տեսչական վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության կողմից ներկայացված հայտերին համապատասխան ապահովել սույն հրամանով հաստատված ձևաթղթի տպագրումը:
5. Հրամանը ծանոթացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

