Նվազագույն ամսական աշխատավարձի չափը

Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը ներկայումս նախկին 32 500 ՀՀ դրամի փոխարեն կազմում է 35 000 դրամ:

 

Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում կազմում է (40-ժամյա աշխատանքային շաբաթ)`210 դրամ, աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 234 դրամ, աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 350 դրամ:

 

Առողջապահության, հոգաբարձության (խնամակալության), մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշվում է 35 000 ՀՀ դրամը բաժանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ աշխատողների` ամսվա համար սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողությանը:

 

Նվազագույն ամսական աշխատավարձի չափի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:

 

Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի, օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, նախարարությունների և գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել Նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը:

 

Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1000 դրամը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել