Պե՞տք է կանխել դատավորների վարակիչ գիրությունը

Ֆլորիդայի ոստիկանության ղեկավարությունը որոշել է, որ բոնուսից կզրկվեն այն աշխատակիցները, որոնց քաշը ավելի է միջին ցուցանիշից 6.8 կիլոգրամով: Իսկ Օհայոյում շատ գեր ոստիկաններին նույնիսկ կարող են հեռացնել աշխատանքից:

 

Ինդոնեզիայում 100 կգ-ից ավելի քաշ ունեցող ոստիկաններին պարտադրել են շաբաթական երկու անգամ մարմնամարզությամբ զբաղվել՝ ավելորդ քաշից ազատվելու համար: «Գեր և մեծ որովայնով ոստիկանը չի կարող բռնել փախչող հանցագործին։ Այս ծրագիրն ուղղված է նրանց ոչ առողջ ապրելակերպը փոխելուն»,- ասել է ինդոնեզական քաղաքներից մեկի ոստիկանության պետը:

 

Հայաստանի Հանրապետությունում այլ մոտեցում է ցուցաբերվել՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն առաջարկում էր ճարպակալած ոստիկաններին տեղափոխել աշխատելու աշխատասենյակներ, այլ ոչ թե ժողովրդի աչքի առաջ ցուցադրական հանդես գալ:

 

Ժողովրդի հետ անմիջական շփման մեջ են գտնվում նաև դատավորները: Սակայն հայաստանյան արդարադատություն իրականացնող դատավորներից շատերը տառապում են գիրությամբ:

 

Գիրության պատճառները կարող են լինել տարբեր:

 

Կալիֆորնիայի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ հաճախակի խռմփացնողներն ավելի ծանրաքաշ են լինում: Պատճառն այն է, որ խռմփոցը չի թողնում հանգիստ քնել, դա հանգեցնում է ֆիզիկական ակտիվության նվազման, հոգնածությանև սննդային խանգարման: Վերը նշված մարդիկ հիմնականում օգտագործում են բարձր կալորիականությամբ սնունդ և շարժման մեջ քիչ են գտնվում, ինչն էլ նպաստում է քաշի ավելացմանը:

 

Գիրության պատճառ կարող է լինել նաև ուղեղի ոչ ճիշտ աշխատանքը:

 

Ֆինլանդիայի Տուռկու համալսարանի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ չափազանց գեր մարդկանց ուղեղը հնարավոր է «անընդհատ ազդանշաններ է ուղարկում, որոնք խթանում են սնվելը», եթե անգամ այդ պահին օրգանիզմը սնունդի կարիք չի զգում:

 

Արդյունքում պարզվել է, որ հետազոտությանը մասնակցած գեր մարդկանց մոտ գլյուկոզայի նյութափոխանակության մակարդակն ավելի բարձր է եղել ուղեղի բազային հանգույցների աֆերենտ հատվածում (striatum), քան նորմալ քաշ ունեցող մարդկանց մոտ: Սա նշանակում է որ հենց այդ հատվածն է պատասխանատու գիրության և սննդակարգի անկանոնության համար:

 

Ըստ էնդոկրինոլոգների՝ իննսունհինգ տոկոսի դեպքում գիրությունը սխալ սննդի, գերսնման և պասիվ ֆիզիկական շարժունակության հետևանք է:

 

Սակայն ուղեղի ոչ ճիշտ աշխատանքը կարող է լինել ոչ միայն գիրության պատճառ, այլ նաև արդյունք: Բրիտանացի գիտնականները գտնում են, որ ավելի քաշը ոչ միայն կազմվածքն է տգեղացնում, այլ նաև բացասական ազդեցություն է ունենում ուղեղի վրա: Գիրությունը համարվում է այս դարի հիվանդությունը:

 

Անկախ պատճառներից՝ շատակերություն, նստակյաց կյանք և այլն, չափազանց գիրությունը բերում է վաղաժամ աթերոսկլերոզի, որը ախտահարում է սրտի, վերջույթների, ուղեղի անոթները: Եվ քանի որ դատավորի կողմից արդարադատություն կարող է իրականացվել միայն առողջ ուղեղի առկայության դեպքում, ապա դատավորները, իրենց առաքելությունը անսխալ իրականացնելու համար, պետք է հետևողական լինեն իրենց քաշի նկատմամբ:

 

Դատավորների որակավորման ստուգմանը մասնակցելու հայտերի հետ հավակնորդը ներկայացնում է նաև դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ: Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող պայմանների շարքում կարելի է ներառել նաև չափից դուրս գիրությունը:

 

 


Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել