Վրաստանի վարչապետ Գեորգի Գահարիան այսօր՝ հոկտեմբերի 15-ին, պաշտոնական այցով Հայաստանում է։
Սա Գահարիայի առաջին այցն է Հայաստան՝ վարչապետի պաշտոնում: Նա զբաղեցրել է Վրաստանի կառավարության ղեկավարի աթոռը սեպտեմբերի 8-ին:
Գահարիան սկսել է իր տարածաշրջանային ճանապարհորդությունը Ադրբեջանից, որտեղ նա եղել է հոկտեմբերի 9-ին: Երևանից Վրաստանի վարչապետը կմեկնի Թուրքիա:
Վրաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ից: Երկրները համագործակցում են բազմաթիվ ոլորտներում: Առավել ինտենսիվ է համագործակցությունը առևտրի ոլորտում: Երկրներն ունեն ազատ առևտրի ռեժիմ, և Հայաստանը Վրաստանի տաս հիմնական առևտրային գործընկերների շարքում է:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/443122499643693/?notif_id=1571131797219208¬if_t=live_video_explicit